ԱՄՀ-ն կանխատեսում է ամենածանր տնտեսական ճգնաժամը 1930-ականներից ի վեր . «Ազատություն»

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն` կորոնավիրուսի համաճարակը հանգեցնում է խոշորագույն համաշխարհային տնտեսական ճգնաժամի, որն աննախադեպ կլինի 1929-1933 թվականների Մեծ ճգնաժամից ի վեր: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

«Մենք սպասում ենք ամենածանր տնտեսական ճգնաժամը Մեծ ճգնաժամից ի վեր»,- հայտարարել է կառույցի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան: Նրա խոսքով` նույնիսկ լավագույն սցենարի դեպքում հնարավոր կլինի տնտեսության որոշակի վերականգնում ակնկալել 2021 թվականին:

«Սակայն ամեն ինչ կարող է շատ ավելի վատ լինել»,-շեշտել է Գեորգիևան:

Ավելին՝ սկզբնաղբյուրում: