Վարչապետը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի հունիսի 17-ի նիստում ասաց խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«ՀՀ վարչապետը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանի թեկնածությունը»,- ասաց Սիմոնյանը: