ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում կառավարության հակաճգնաժամային 5-րդ միջոցառման մասին տեսանյութ է հրապարակել։
Ըստ այդմ, կառավարությունը միանվագ դրամական աջակցություն է տրամադրում 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին։ Դրա չափը կախված է շահառուի հայտարարագրած աշխատողների թվից և մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդի մեծությունից։
Մոտ 4000 տնտեսվարող արդեն օգտվել է այս միջոցառումից, ընդհանուր ավելի քան 593 մլն դրամ։