Վարչապետը հակաճգնաժամային 5-րդ միջոցառման մասին տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում կառավարության հակաճգնաժամային 5-րդ միջոցառման մասին տեսանյութ է հրապարակել։

Ըստ այդմ, կառավարությունը միանվագ դրամական աջակցություն է տրամադրում 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին։ Դրա չափը կախված է շահառուի հայտարարագրած աշխատողների թվից և մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդի մեծությունից։ 

Մոտ 4000 տնտեսվարող արդեն օգտվել է այս միջոցառումից, ընդհանուր ավելի քան 593 մլն դրամ։

Աջակցություն 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին․ հակաճգնաժամային 5-րդ միջոցառում

Կառավարությունը միանվագ դրամական աջակցություն է տրամադրում 2-ից մինչև 50 աշխատակից ունեցող տնտեսվարողներին։ Դրա չափը կախված է շահառուի հայտարարագրած աշխատողների թվից և մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդի մեծությունից։✔️ Մոտ 4000 տնտեսվարող արդեն օգտվել է այս միջոցառումից, ընդհանուր ավելի քան 593 մլն դրամ։#ArmGov ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia

Gepostet von ՀՀ կառավարություն am Samstag, 11. April 2020