Ակնկալում ենք, որ Երևանին ուղղված մեր ազդանշանները կլսվեն և կընդունվեն պատշաճ կերպով․ Զախարովա. Factor

ՌԴ-ն ակնկալում է, որ Երևանին հղված Մոսկվայի ուղերձները, որոնք ձևակերպվել էին սեպտեմբերի 25-ի հայտարարության մեջ, կլսեն Երևանում։ «Մենք ակնկալում ենք, որ մեր ազդանշանները կլսեն և պատշաճ կերպով կընկալվեն։ Շատ առումներով սա մեր պատասխանն էր»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ «խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, չի եղել հարաբերությունների սրման նախաձեռնողը, ամեն ինչ արել է հայ ժողովրդի բարօրության համար, և այդպես էլ կլինի»։

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ «բոլոր երկկողմ համաձայնագրերը կիրականացվեն երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով»։