Գյումրիում ծառայության ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանների վիճակը կայուն է, կատարվել է վերքերի վիրաբուժական զննում, սահմանվել է հսկողություն:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնի հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ ապրիլի 14-ին ԲԿ են ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ ստացած երկու քաղաքացի:
Տուժածներից՝ 1995 թվականին ծնված Ա. Բ-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք, իսկ 1989 թվականին ծնված Ա. Հ.-ի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի կտրած-ծակած վերք:
Ապրիլի 14-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Անկախության հրապարակում երկու երիտասարդ դանակահարել է տարածքում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի: Ոստիկանները փորձել էին պարզել քաղաքացիների ինքնությունը և տեղաշարժի թերթիկի առկայությունը։ Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ Կատարվում է քննություն: