Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը գրեթե ամբողջությամբ մաքրվել է

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է․

«Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը, որը տասնամյակներ շարունակ լցվել էր աղբով, արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է։

Շուրջ 1000 թափք շինաղբ արդեն տեղափոխել ենք վերջին մեկուկես տարվա ընթացքում, մնացել է տեղափոխել մոտ 200-250 թափք, եւ մեր պատմության ամենավառ վկայարաններից մեկը պատշաճ տեսքով նորից կներկայանա հանրությանը»։