Կառավարությունն առաջիկայում նոր մեխանիզմներ կառաջարկի ներդրողներին

ՀՀ կառավարությունը տնտեսական քաղաքականություն իրականացնելու և ներդրումների հարցում նոր գործիք է մշակել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։

«Կառավարության հաջորդ նիստի ժամանակ Հայաստանում նախկինում գոյություն չունեցող մի մեխանիզմի մասին որոշում կկայացվի, որն ուղղված կլինի ներդրումների խթանմանը։ Եվս մեկ-երկու նման մեխանիզմների մասին քննարկումները շարունակվում են, և չեմ բացառում, որ առաջիկայում նոր մեխանիզմներ կգործարկվեն»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։