Մահվան ելքով վրաերթ Էջմիածին-Մարգարա ճանապարհին

Դեկտեմբերի 19-ին, ժամը 07.50-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա Ալեքսեյ Խաչատուրովին, որը տեղում մահացել է:

«Ֆորդի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։