Ընտրակաշառք եւ Թումանյան. 5000դրամանոցը կդառնա ներկայացման հերոս

«Արտ լաբորատորիան» այս տարի ներկայացնելու է Թումանյանական ընթերցումներ ու մշակությանին միջոցառումներ, որոնց նպատակը 5000 դրամանոցը ընտրությունների ժամանակ որպես կաշառք օգտագործելը քննադատելն է: Հենց այդ թղթադրամի վրա է պատկերված հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը, որի գործերին էլ անդրադառնալով 2007թ.-ից գործող լաբորատորիան ուզում է բարձրաձայնել ընտրակաշառքների խնդիրը ընտրությունների ժամանակ:

Դեռ որոշված չէ ներկայացման վայրը: Այն ձայնագրվելու է, ու տեսանյութը ցուցադրվելու է նաեւ Հրազդան, Վանաձոր ու Գյումրի քաղաքներում:

© Medialab.am