«Տարածված տեսանյութը հակառակ ազդեցությունն ունեցավ». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը  ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տարածված տեսանյութը հերթական էժան մեդիա գրոհն էր, որը պատրաստվել, տարածվել է «ալբանական» թևին պատկանող ֆեյսբուքյան էջով:

Այն հերթական անգամ ի ցույց դրեց իրական անճարության աստիճանը: Ծախսված գումարները չեն կարող օգնել թալանչի մարդասպանից «խեռոս» կերտել, իսկ վարչապետ Փաշինյանի նկատմամբ հայ ժողովրդի սերը և հարգանքը չի հաջողվի ոչնչացնել, ինքը մարդկանցից մեկն է:

Մարդկանց, ում դուք այդպես էլ չկարողացաք ճանաչել:

Տարածված տեսանյութը հակառակ ազդեցությունն ունեցավ, իսկ ձեզ համար պատասխանատվությունից փրկության միակ ձևը գնալ և «Հայր մերը», այնուամենայնիվ, սովորելն է»: