Ստեղծագործական ծրագիր` Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի համար

Կայացել է «Ժառանգաբար փոխանցվող արհեստները` զարգացման ընդհանուր հարթակ. ստեղծագործական արտադրությունների հզորացում Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» ծրագրի շնորհանդեսը: Այդ մասին հայտարարում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Այս ծրագիրն ուղղված է ստեղծագործական արտադրությունների բնագավառի ինստիտուցիոնալ զարգացմանը, մասնավորապես` Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ավանդական արհեստների զարգացմանը, սատարում է առողջ գործարար միջավայրի ընդլայնմանը` ժառանգական արհեստները տնտեսապես շահութաբեր դաշտի մեջ ներառելու և ԵՄ քաղաքականությանն ինտեգրվելու նպատակով:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի ներքո:

© Medialab.am