Ռուսաստանում սովորելու մրցույթ է հայտարարվել

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթ 2012-2013 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:
Բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար՝ բակալավրի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով սահմանված է 60 տեղ, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 10 տեղ և ասպիրանտուրա՝ 30 տեղ, ինչպես նաև մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության, կապի և տրանսպորտի ոլորտներում տարբեր կրթական աստիճաններով՝ 30 տեղ:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում/դասարանում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:
© Medialab.am