Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրել

Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրել
Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրել

Ապրիլի 16-ին, ժամը 13.00-ին, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Ապրիլի 15-ի տեղի ունեցածից հետո, այդ մասին իր անձնական կայքէջում գրել է ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝հստակեցնելով ասուլիսի թեմաները.
«Թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած լֆիկական ապօրինությունները եւ հանրային հակազդեցությունը եւ ապրիլի 16-ի, ժամը 22.00-ի բանավեճը «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում իմ եւ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) միջեւ»,-գրել է Փաշինյանը:

Տեղեկացնենք, որ ապրիլի 15-ին կոպտորեն խոչընդոտվել են «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի 7-րդ ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչական նյութերի տարածումը: Այս եւ այլ միջադեպի կապակցությամբ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել:

 

© Medialab.am