Անձնագիր չեն տրամադրում

Անձնագիր չեն տրամադրում
Անձնագիր չեն տրամադրում
Հեղինակ MediaLab

ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցները անձնագիր չեն տրամադրում Հայաստանի քաղաքացիներին օրենքով սահմանված 5 աշխատանքային օրերի ընթացքում:
«Տեխնիկական խնդիրներ կան, տպագրության խնդիրներ կան, մենք ի՞նչ անենք, մենք ուղարկել ենք անձնագրերը, բայց հետ չեն ուղարկում»,- «Մեդիալաբին» հայտնում է Գավառի անձնագրային բաժանմունքի պետ Օնիկ Բարբեցյանը:

Գրեթե նույն բառերը կարելի է լսել՝ զանգելով ցանկացած տարածքային բաժանմունք: Բայց թե ինչու հենց հիմա՝ Ազգային ժողովի ընտրություններից առաջ, անձնագրի թուղթը պակասեց, կամ տեխնիկական խնդիրներ ծագեցին, ոչ մեկը պարզաբանում չի տալիս: Իսկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի ու տեղակալների հեռախոսահամարները արդեն մի քանի օր է լռում են:

© Medialab.am