Մեծ կորուստ և մեծ ցավ․ Ռուբենի տեղը բաց է մնալու․ Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մեզ վերջնական հրաժեշտ տվեց Հայաստանի շատ լուսավոր անհատականություն, երիտասարդ, բայց ամեն ինչով՝ գիտելիքով, սոցիալական և պրոֆեսիոնալ փորձով, գեղագիտական ճաշակով, առաքինությամբ, դաստիարակությամբ, մարդասիրաությամբ, արժեքներով 30-80 տարեկաններին սերնդակից Ռուբեն Շուգարյանը:

Քչերը կարող են այդպիսի ծավալում սոցիալական սերնդակից լինել: Վստահ չեմ, որ շատերը գիտեին իրեն, բայց իմացողները շահել էին և հիմա էլ շատ մեծ կորուստ ունեն: Ես՝ ունեմ: Մեծ կորուստ: Եվ մեծ ցավ: Ռուբենի տեղը բաց է մնալու: Իմ աշխարհը նոսրանում է: Չեմ կաորղ ասել՝ խաղաղություն հոգուն, քանի չեմ կարող ընդունել նրա մահվան հնարավորությունը»:

Մեզ վերջնական հրաժեշտ տվեց Հայաստանի շատ լուսավոր անհատականություն, երիտասարդ, բայց ամեն ինչով՝ գիտելիքով, սոցիալական և…

Gepostet von Hranush Kharatyan am Dienstag, 21. April 2020