Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա. Ռուբեն Ռուբինյան

Արտգործնախարար Մնացականյանի այսօրվա անդրադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ համապարփակ էր ու առավել քան հստակ, իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։

Մեր սկզբունքային դիրքորոշումները վերջին երկու տարիներին բազմիցս բաց և անկեղծ արտահայտվել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանների առաջ:

Հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում մեզ համար սկզբունքային առաջնայնություն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը։

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության։

Հակամարտությունը կարող է ունենալ բացառապես խաղաղ լուծում։

Հայկական կողմերը երբևէ չեն գնալու միակողմանի զիջումների։

Այն, ինչ ադրբեջանական կողմը դիտարկում է որպես տարածք, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն։

Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ»։