ԱՄՆ Միսսուրի նահանգը դատի է տալիս Չինաստանին՝ փոխհատուցում պահանջելով վարակից մարդկային տառապանքների համար

ԱՄՆ Միսսուրի նահանգը առաջինն է, որ Չինաստանի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով «փոխհատուցել կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարդկային ահռելի կորուստների, տառապանքների և տնտեսական ճգնաժամի համար», գրում է «The Hill»-ը։

Հայցը ներկայացրել է Միսսուրի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիթը։ Նա որպես հայցի հիմք ներկայացրել է վիճակագրական տվյալները, որոնց համաձայն նահանգում ավելի քան 6000 մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել 220-ը։

«Միսսուրիում վարակի բացասական ազդեցությունն իրական է՝ հազարավորները վարակվել են, շատերը մահացել՝  բաժանվելով իրենց սիրելիներից, փոքր բիզնեսը փակել է դռները, և մարդիկ, ովքեր ապրում են աշխատավարձից աշխատավարձ փորձում են ուտելիք հասցնել տուն», ասել է գլխավոր դատախազը։