Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նախօրեին վախճանված դեսպան Ռուբեն Շուգարյանի տիկնոջ՝ Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի հետ:

Նախագահն իր և տիկին Նունե Սարգսյանի ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերն է փոխանցել դեսպանի ընտանիքին և մերձավորներին՝ նշելով, որ խոր վիշտ ու ցավ է ապրում իր վաղեմի ընկերոջ ու լավագույն բարեկամի անժամանակ կորստի համար:

Նախագահ Սարգսյանը Շուգարյանների ընտանիքին մաղթել է ոգու ամրություն ու տոկոնություն:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: