ՕԵԿ-ը չի ընդունում, որ կաշառք է բաժանել

ՕԵԿ-ը չի ընդունում, որ կաշառք է բաժանել
ՕԵԿ-ը չի ընդունում, որ կաշառք է բաժանել

Հեռախոսներ և ընտրակաշառք բաժանելու մասին մեղադրանքները «Օրինաց երկիր» որպես ստահոդ լուրեր է որակել`կուսակցության կողմից տարածված հայտարարության տեսքով:

«Օրինաց երկիր կուսակցությունը և իր նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլոր հանդիպումներում և հանրահավաքներում մշտապես բարձրաձայնել է ընտրակաշառքների և ընտրությունների վրա ստվեր գցող այլ արատավոր երևույթների դեմ իր հստակ դիրքորոշումը»,– ասված է հայտարարության մեջ:

Կուսակցությունը պաշտոնապես հերքել է իր կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը՝ հայտնելով, որ դատապարտում է ընտրակաշառք բաժանելու յուրաքանչյուր փորձ:

© Medialab.am