Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է՝ ՀՀ կառավարության որոշմամբ հետևյալ ռազմավարական նշանակության կազմակերպությունների կառավարումն այսուհետ կիրականացվի ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից: Նա թվարկել է՝ որոնք են այդ կազմակերպությունները՝
– Հայփոստ ՓԲԸ
– Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան (Մերգելյանի գործարան)
– Չարենցավանի հաստոցաշինական գործարան
– Հրազդանի «Պատնեշ» գործարան
– «Լազերային տեխնիկա» գործարան և «ԼՏ Պիրկալ» գործարան
– «Գառնի Լեռ» զենքի արտադրության/վերանորոգման գործարան։
Ըստ պաշտոնյայի, նախարարությունն աշխատում է թվարկված կազմակերպությունների զարգացման ռազմավարության վրա։
27.04.2020
Ռազմավարական նշանակության մի քանի կազմակերպությունների կառավարումն այսուհետ կիրականացվի ԲՏԱ նախարարության կողմից․ Հակոբ Արշակյան
