Ցնդող կնիքներ. առաջին ահազանգը ընտրություններից

Ցնդող կնիքներ. առաջին ահազանգը ընտրություններից
Ցնդող կնիքներ. առաջին ահազանգը ընտրություններից

Ինչպես տեղեկացնում է «Մեդիալաբի» լրագրողը՝ Հրազդանից, Հրազդան քաղաքի 25/10 ընտրական տեղամասում Սասուն Միքայելյանի վստահված անձն ահազանգում է այն մասին, որ անձնագրի հետեւում դրվող կնիքը 15 րոպե հետո անհետանում է, այսինքն՝ թանաքն օքսիդանում է:
Ընտրող Սաթենիկ Հարությունյանը, ով քվերակում էր Հրազդանի 25/08 ընտրատեղամասում, ասում է, որ իր անձնագրի հետեւում դրված մանուշակագույն կնիքն անհետացել է հաշված րոպեների ընթացքում, այնինչ առնվազն 10-12 ժամ պետք է պահպանվեր:
Մտահոգությունները հանձնաժողովի նախագահ Ադիբեկ Դանիելյանը արձանագրել եւ հաղորդել է ԿԸՀ-ին: ԿԸՀ-ից քիչ առաջ ասել են, որ մանուշակագույն թանաքը պետք է փոխարինել կապույտով, որով կնքվում են քվեաթեթրիկների ծրարները:

«Ընտրություններ 2012»

© Medialab.am