Կրթության կազմակերպման խնդիրներն արտակարգ դրության պայմաններում

Կրթության կազմակերպման խնդիրներն արտակարգ դրության պայմաններում

Արտակարգ դրության պայմաններում կրթական գործընթացի կազմակերպումը լուրջ մարտահրավեր դարձավ Հայաստանի կրթական համակարգի համար: ԿԳՄՍ նախարարության որոշմամբ՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում չեն իրականացվի ավարտական քննություններ։Քննություններ չեն լինի ինչպես 4-րդ և 9-րդ դասարաններում, այնպես էլ ավագ դպրոցի 10-րդ, 11-րդ և ավարտական 12-րդ դասարաններում, իսկ կիսամյակային և տարեկան արդյունքները ինչպես այս դասարանների, այնպես էլ բոլոր մյուսների դեպքում կամփոփվեն մինչև մարտի 13-ը նշանակված գնահատականների հիման վրա:Նման որոշումը, սակայն, ինչպես հայտնում են ուսուցիչները, սկսել է բացասական ազդել դասընթացներին երեխաների մասնակցության կարգապահության վրա, բացի այդ, շատ երեխաներ, փաստորեն, զրկվել են բացասական գնահատականներն ուղղելու հնարավորությունից: Հատկանշական է, որ հունվար, փետրվար ամիսներին էլ այլ հիվանդություններով պայմանավորված՝ բազմաթիվ բացակայություններ էին գրանվել։Ինչ վերաբերում է բուհերում ավարտական քննությունների կազմակերպմանը, ապա այս դեպքում հաստատությունները գործելու են իրենց ինքանավարության սահմաններում:Արտակարգ դրության պայմաններում կրթության կազմակերպման խնդիրներին հանգամանորեն կանդրադառնանք մայիսի 1-ին, ժամը՝ 13:00-ին, «Հոդված 3» ակումբի՝ «Կրթության կազմակերպման խնդիրներն արտակարգ դրության պայմաններում» թեմայով տեսաքննարկման (Zoom) ժամանակ:Բանախոսներն են.ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, ԿԳՄՍ նախարարի տեղակալՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորԴԱՎԻԹ ԱՄԻՐՅԱՆ, «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրենՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ, կրթության փորձագետԱՇԽԵՆ ԹԱՆԴԱՐՅԱՆ, Կոտայքի մարզի, Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ

Gepostet von «Հոդված 3» ակումբ – #Article3 Club am Freitag, 1. Mai 2020