«DIY փաբ»-ի վրա կրկին հարձակում է տեղի ունեցել

«DIY փաբ»-ի վրա կրկին հարձակում է տեղի ունեցել
«DIY փաբ»-ի վրա կրկին հարձակում է տեղի ունեցել

Այսօր «DIY փաբ»-ի վրա կրկին հարձակում է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է ՍիվիլՆեթի թղթակիցը դեպքի վայրից, կոտրել են փաբի դուռը և ներս խուժել:

Հարձակվողները, իրենց ֆաշիստ որակելով, փաբի պատերին թողել են ֆաշիստական խորհրդանիշեր և «Ծոմակ, չենք թողնելու շնչես, վերջդ տալու ենք» գրառումներ: «Ֆաշիստները» վերանորոգման համար նախատեսված ներկերը թափել են փաբի հատակին:

ՍիվիլՆեթի թղթակցի խոսքով` ոստիկանները ժամանել են դեպքի վայր և ուսումնասիրություն են անցկացնում: «DIY փաբ»-ի տնօրեն Արմինե Օգանեզովան (Ծոմակը) ուղևորվել է ոստիկանություն:

Սիլվիլնեթը հիշեցնում է, որ մայիսի 8-ին անհայտ անձանց կողմից պայթեցվել էր «DIY փաբը»:

© Medialab.am