Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է, առողջացել է 8 մարդ․ Մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սիրելի լոռեցիներ, այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է: Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն: 

Հաշվի առնելով արտակարգ ռեժիմի թուլացումներն ու մի շարք ոլորտներում աշխատանքային պրոցեսներին վերադարձի առկայությունը, ինչն իր հետ բերում է հնարավոր վարակվածության ռիսկի մեծացում, ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել Պարետի ցուցումներն ու սանիտարահիգիենիկ կանոնները’ Լոռու մարզում վերահսկելի իրավիճակ ապահովելու համար: 

Մեզնից յուրաքանչյուրի վարքագծից է կախված նոր սահմանափակումների կիրառման հավանականությունը: Առողջ եղեք»։

https://www.facebook.com/andrey.ghukasyan/posts/3660162250721127