Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 520 լրակազմ պաշտպանիչ հագուստ

Մայիսի 6-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 520 լրակազմ պաշտպանիչ հագուստ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը ԱԻ Նախարարի անունից շնորհակալություն հայտնեց աջակցության համար»: