Մայիսի 5- ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք։
Ներկայացվեց ի նպաստ կարիքավոր ընտանիքների Հայ Առաքելական Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը։
Մարտի 13-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփյուռքի թեմերից և անհատ բարերարներից ստացված նվիրաբերությունների շնորհիվ Մայր Աթոռն իրականացրել է աջակցության ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 288.000.000 դրամ։