Այսօր` պայմանավորվածության համաձայն կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է ընդդիմություն-իշխանություն երկխոսության նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի արդեն 6-րդ հանդիպումը:
Այս պահին հանդիպումը դեռ շարունակվում է:
Հիշեցնենք, որ երեկ ընդդիմության պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկացրել էր, որ նախորդ հանդիպմանը քննարկել են օգոստոսի 9-ին ընդդիմադիր ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած միջադեպը, եւ պայմանավորվել են, որ այսօր «կշարունակվի այդ միջադեպի քննարկումը»:
Հիշեցնենք նաեւ, որ այդ միջադեպի արդյունքում ձերբակալվել էր 7 ընդդիմադիր ակտիվիստ, որոնցից 6-ն ազատ են արձակվել, իսկ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դեռեւս գտնվում է բանտում:
© Medialab.am
24.08.2011