Մադրիդի փողոցներում պինգվիններ են հայտնվել

Մադրիդի կենտրոնական փողոցներում տեղադրվել են 2,15 մ բարձրությամբ պինգվինների հսկայական ֆիգուրներ:

Դրանց տեղադրումը կայացել է Penguin Madrid 2012 բարեգործական ակցիայի շրջանակում: Յուրաքանչյուր ֆիգուր, որի ստեղծմանը մասնակցել են իսպանացի հայտնի դիզայներներ, իրենից արվեստի գործ է ներկայացնում: Ընդհանուր առմամբ փողոցներում տեղադրվել է 20 պինգվին, հայտնում է rosbalt.ru-ն:

Ֆիգուրները փողոցներում կմնան մինչև օգոստոսի 30-ը, իսկ սեպտեմբերին աճուրդի կհանվեն: Վաճառքից ստացված միջոցները կուղղվեն սոցիալական կարիքներին, այդ թվում՝ աուտիզմով տառապող երեխաների բուժմանը:

© Medialab.am