Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Հեղինակ MediaLab

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:

Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են: