Դատարանը մայիսի 13-ին կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  փաստաբանական խմբի կողմից ներկայացված 3 միջորդությունների քննարկումը՝ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը 17։50-ին։

Միջնորդություններին միացել էին նաև գործով անցնող մյուս մեղադրայլների պաշտպանները։

Քոչարյանի գործով մեղադրող կողմը և Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչները առարկություններ ներկայացրեցին պաշտպանների  միջնորդությունների դեմ։

Նիստին ներկա էր Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։