«Ես 12.000 հատ ծառ չեմ կտրի, որպեսզի խաղադաշտ կառուցեմ»

«Ես 12.000 հատ ծառ չեմ կտրի, որպեսզի խաղադաշտ կառուցեմ»
«Ես 12.000 հատ ծառ չեմ կտրի, որպեսզի խաղադաշտ կառուցեմ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է Նորագավիթ թաղամասում ֆուտբոլի ֆեդերացիային հատկացված հողատարածքից, քանի որ այնտեղ այգիներ կան։ Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 

«Ես հրաժարվել եմ, ես ծառ չեմ կտրի: Դրանք քսան տարվա ծառեր են, ու ես 12 հազար հատ ծառ չեմ կտրի, որպեսզի խաղադաշտ կառուցեմ։ Ես գիտեի՝ կողքի բաց տարածքն է հատկացված, ես ուզել էի այդ բաց տարածքը: Ես ասել եմ՝ ցանկացած ուրիշ տեղ, բաց տարածք, որտեղ այգի չլինի»,- նշել է ՀՖՖ նախագահը:

 

© Medialab.am