Երկնքից մեզ են նայում մեր ազատության համար զոհված զինվորները․ Լուկաշենկոն բացատրել է՝ ինչու է շքերթը կայացել․ Լուսանկարներ

Բելառուռը հետսովետական երկրների մեջ առաջինն էր, որը չնայած համաճարակին, չի հետաձգել Հաղթանակի օրվան նվիրված ամենամյա շքերթը։

«Մենք պարզապես չէինք կարող այլ կերպ, որովհետև երկնքից մեզ են նայում մեր ազատության համար զոհված սովետական զինվորների աչքերը», -հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացատրելով՝ ինչու չեն հետաձգել ամենամյա շերթը։

Մեդուզա-ի փոխանցմամբ, բելառուսական անկախ լրատվամիջոցները գրել են, որ պետական մարմիններում ու համալսարաններում աշխատող անձանց համոզել են գալ և ներկա գտնվել միջոցառմանը։ Այդուհանդերձ, մարդիկ ավելի քիչ են եղել, քան նախորդ տարիներին կազմակերպած նույն միջոցառմանը։

Նկատենք, որ Լուկաշենկոն հայտնի է կորոնավիրուսի վարակի վտանգի և դրա տարածման նկատմամբ իր թերահավատությամբ։