Հայաստանին այս անգամ կստիպեն թանկ վճարել

Հայաստանին այս անգամ կստիպեն թանկ վճարել
Հայաստանին այս անգամ կստիպեն թանկ վճարել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե Ռուսաստանը մեծ սխալ է գործել Ղրիմի հարցում եւ եթե Ղրիմն անջատի Ուկրաինայից, ապա կզգա իր այդ քայլի տնտեսական հետեւանքները:

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման էլ Ուկրաինայի վարչապետ Յացենյուկին ընդունելով ասել է, որ Ռուսաստանը թանկ կվճարի Ղրիմում իր գործողությունների համար:

Այդ ընթացքում, Ռուսաստանը Ղրիմը փաստացի անջատել է Ուկրաինայից: Արեւմուտքը շարունակում է սպառնալ պատժամիջոցներով, ու տպավորությունն այն է, որ կամ Արեւմուտքը որեւէ այլ բան անել չի կարող՝ քան պարզապես սպառնալ, կամ էլ Արեւմուտքը պարզապես փորձում է խաղալ Պուտինի փառասիրության վրա եւ նրան մղել անընդհատ սխալների, այդ ընթացքում էապես չփոխելով աշխարհում առկա տնտեսական հարաբերակցությունը:

Բանն այն է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները ենթադրում են համաշխարհային տնտեսական ստատուս-քվոյի էական փոփոխություններ: Ճգնաժամից նոր դուրս եկող համաշխարհային տնտեսությունն ըստ ամենայնի ի վիճակի չէ թույլ տալ այդպիսի կտրուկ փոփոխություններ:

Արեւմուտքի տնտեսական առավելությունն անվիճելի է, եւ երբ խնդիրը դիտարկում ենք այսպես ասած տնտեսական պատերազմի համատեքստում, ապա իհարկե պատժամիջոցների կիրառման փոխադարձ հետեւանքներից Արեւմուտքը չի փլվի, իսկ ահա Ռուսաստանի վիճակը կդառնա աղետալի, առավել եւս, որ այժմ էլ վիճակը մի բան չէ: Բայց եվրատլանտյան հանրույթի համար ներկայում այդպիսի ճակատային տնտեսական բախման խնդիր դրված չէ, ինչպես ասում են՝ խաղն այդքան չարժե:

Վերջին հաշվով, ինչ է տեղի ունեցել. ինչպես Վրաստանում 2008 թվականին, այդպես էլ Ուկրաինայում, Ռուսաստանը փաստացի վերցրել է այն, ինչն արդեն իսկ իրենն էր, բայց արել է դա իր միջազգային հեղինակության հաշվին, արել է դա զգալի ջանքերի ու նաեւ ծախսերի հաշվին, որ կարող էր եւ չանել, արել է դա արեւմտյան հանրությանը մեկուսացման քաղաքականության լեգիտիմ հիմքեր տրամադրելու հաշվին:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանն անդառնալի կորցրել է այն, ինչի հանդեպ վերահսկողությունն էր հենց իր գլխավոր խնդիրը: Ռուսաստանը հասավ Թբիլիսի եւ նահանջեց ստիպված՝ այսօր Թբիլիսին նախաստորագրել է Եվրասոցացման համաձայնագիրն ու պատրաստվում է ստորագրման, եւ Ռուսաստանը կորցրեց նաեւ Ուկրաինան, որտեղ ամենայն հավանականությամբ մոտ ապագայում տեսանելի կլինի ՆԱՏՕ կամ ամերիկյան ռազմական ներկայությունը:

Թե Աբխազիան ու Օսիան, թե Ղրիմը, փաստացի ռուսական էին: Ռուսաստանն ուներ դրանք ընդամենը պահելու, ոչ թե վերցնելու խնդիր: Մինչդեռ, այժմ ռուսները Ղրիմում նոր խնդիր են առաջ բերել՝ թաթարների խնդիրը, որն էլ ակտիվության ու հավակնության հիմք է տվել Թուրքիային, Ղրիմի հարցում Ռուսաստանի համար առաջ բերելով բավական անհարմար մրցակից: Մի բան, որից Մոսկվան կարող էր խուսափել, եթե կացնով չմտներ առանց այդ էլ իր զբաղեցրած Ղրիմ:

Այդ իրավիճակում, կտրուկ քայլերն Արեւմուտքի համար թերեւս անհրաժեշտություն չեն: Արեւմուտքն ըստ ամենայնի կնախընտրի Ղրիմի հարցում լարվածության, այդպիսով նաեւ Ռուսաստանին պարբերական հոգեբանական գրոհի ու լարվածության տակ պահելուն զուգահեռ զբաղվել հարակից ամրություններով:

Մասնավորապես, կա երկու էական խնդիր՝ Թուրքիայի հարցը եւ Իրանի խնդիրը: Ինչ է լինելու Թուրքիայում իշխանության հարցը, եւ նոր իշխանությունն ինչ դիրքորոշում է ունենալու Ղրիմի հարցում: Ղրիմի հարցը Թուրքիայում ներքին այսպես ասած համախմբման գործոն կդառնա՞, թե այդուամենայնիվ իշխանության համար պայքարող խմբերն այստեղ ունեն տարբեր մոտեցումներ, եւ դա Արեւմուտքին հնարավորություն կտա առավել կառավարելի դարձնել Թուրքիան այս խնդրում: Կարդալ ավելին