Ինձ թվում է, որ իմ ընտանիքի շուրջ «դավաճանական» գործունեությամբ պիտակավարված աղմուկի նպատակը իմ հետազոտությունների թեմաները կանգնեցնելն է․ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երբեմն ինձ թվում է, որ իմ ընտանիքի շուրջ այս ողջ «դավադրական» և «դավաճանական» գործունեությամբ պիտակավարված աղմուկի նպատակը իմ հետազոտությունների թեմաները կանգնեցնելն է:

Սիրելի ծանոթ, մտերիմ, անծանոթ, բայց ընդհանուր աշխարհայացքով բարեկամներ, ես և իմ ընտանիքը շատ շնորհակալ և քաջալերված ենք ձեր զորակցությունից և աջակցությունից: Բայց բազմաթիվ մարդիկ կան, ովքեր մոլորության մեջ են իմ և ընտանիքիս հասցեին աջ ու ձախ շռայլվող «հայրենիքի դավաճան», «հայրենիքը ծախող», «թուրքին ծախված» պիտակներից և ապացույցներ են պահանջում, որ այդպիսին չենք: Եվ եթե չեմ ապացուցում, ուրեմն դրանք տեղին և ճիշտ են:

Ինձ այնպես էր թվում, որ ապացուցման, հիմնավորման, փաստարկման պահանջը պիտի ուղղվեր այդ պիտակները շռայլորեն օգտագործողներին, բայց տարօրինակ կերպով դրանք ինձնից են պահանջվում: Պահանջում են ապացուցել, որ դավաճան, հայրենադավ չեմ: Ես այսօր մտածում էի՝ ինչպես ֆեյսբուքում «ապացուցեմ», որ մածունը սև չի:

Օրինակը ինձ տվեց Ծովինար Նազարյանը՝ @Tsovinar Nazaryan իր պատին դնելով իմ գրքերից մեկի էլետրոնային տարբերակը, ինչի համար իրեն շատ շնորհակալ եմ: Մտածում եմ, քանի որ իմ ողջ արած-չարածը հրապարակային է, մեծ մասը հրատարակված է, ուրեմն իմ ողջ կամ գոնե մասնակի «հայրենադավությունը» պետք է արտացոլված լինի իմ հրատարակած հոդվածներում և գրքերում: Ուստի դրանք պետք է մատչելի լինեն իմ «հայրենադավ էության» ապացույցները փնտրողներին:

Այստեղ տեղադրում եմ 2010թ. -ից հետո հրատարակված իմ վերլուծություններից առնվազն նրանք, որոնք թուրքական և ադրբեջանական թեմաներ են շոշափում, և որոնք էլեկտրոնային հասցե ունեն ու մատչելի կլինեն հետաքրքրվողներին: Ուրախ կլինեմ, եթե մարդիկ այնտեղ փնտրեն իրենց հետաքրքրող փաստերը, եթե դրանք չգտնեն էլ, առնվազն տեղյակ կդառնան իմ աշխարհայացքին, փնտրտուքներին, հարցադրումներին, վերլուծություններին, գուցե նաև՝ մեր պատմության որոշ իրավիճակների: Իսկ եթե ապացույցներ կգտնեն իմ «դավադիր էության» մասին, ապա խոսակցությունը առնվազն կդադարի անառարկայական լինելուց»: 

Երբեմն ինձ թվում է, որ իմ ընտանիքի շուրջ այս ողջ «դավադրական» և «դավաճանական» գործունեությամբ պիտակավարված աղմուկի…

Gepostet von Hranush Kharatyan am Montag, 11. Mai 2020