Կորոնավիրուսով հաստատված դեպքերի քանակը մեկ օրում ավելացել է 146-ով․ Կա մեկ մահ

‘Nork’ Infectious Clinical Hospital of Yerevan works overwhelmed during these days due to Coronavirus cases in Armenia

Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներով կորոնավիրուսի հաստատված դեպքերը Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ 3538-ն են։ Մեկ օրվա ընթացքում վարակակիրների թիվը աճել է 146-ով։

Ըստ նույն տվյալների՝

Վարակվածներ – 3538 (+146)
Բուժվածներ – 1430 (+71)
Բուժվողներ- 2044 (+74)
Մահվան ելքեր – 47 (+1)
Ընդհանուր թեստ- 33167 (+606)
Այլ հիվանդությամբ մահ – 17