Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք. Փաշինյան

Հայաստանը արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգելու տարբերակ չունի, սակայն սահմանափակումները կլինեն ավելի մեղմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում շրջելիս՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին:

«Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք մենք ուղղակի: Բայց սահմանափակումների ռեժիմն ուրիշ կլինի, ավելի մեղմ կլինի»,-ասաց Փաշինյանը: