Դատավոր Աննա Դանիբեկյանի՝ քթի վիրահատության մասին հրապարակումների առնչությամբ հարուցվել է քրեական գործ. Փաստինֆո

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ քթի վիրահատության մասին հրապարակումների առնչությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ոստիկանությունից։ 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մարտի 17-ին նշանակված դատական նիստը չէր կայացել, թեեւ մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից տեղեկացրել էին, որ այն կայանալու է ու պաշտպանական կողմը ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։

Դատական նիստի հետաձգումը պատճառաբանվել էր դատավորի վատառողջ լինելու հանգամանքով, սակայն հետագայում պարզվեց, որ նա ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ՝ դեռեւս մարտի 13-ի ամսաթվով ։ Ավելի ուշ՝ ապրիլի 9-ին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Աննա Դանիբեկյանը պետպատվերի շրջանակներում վիրահատել է քիթը։

Մանրամասները՝ այստեղ