Երևանի կենդանաբանական այգին կսկսի աշխատել մայիսի 18-ից

Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ից այգին կսկսի գործել

«Հարգելի՛ քաղաքացիներ,
Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը։
Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։
Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում», -նշված է հաղորդագրության մեջ։ 

https://www.facebook.com/yerevanzoo/posts/3437079802988396