«Մի մարդու անուն, որ Նեմեց Ռուբո լինի, նա ի՞նչ իրավունք ունի դեպուտատ լինելու». Վարդուհի Վարդերեսյանը՝ «Հարսնաքարի» դեպքի մասին

Ժողովրդական դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը «Հրապարակի» լրագրողի հետ խոսելով «Հարսնաքարի» դեպքի, Վահե Ավետյանի մահվան մասին, ասել է, թե թերահավատ է, որ ինչ-որ մեկը կպատժվի, առավել եւս՝ ռեստորանի սեփականատեր, ՀՖՖ նախագահ Ռունեն Հայրապետյանը.
«Զուր է, աղջիկս, այդ մարդն այնքան զորեղ է, այնքան փող ունի, եւ առաջին անգամ չէ, որ կոծկվում է ամեն ինչ, զուր է, մեզ բանի տեղ դնողներ չկան: Լռել չի լինում, բայց մեռանք խոսելով՝ լսող չկա: Դուք կարծում եք, որ նրան կհանե՞ն պառլամենտից… ոոոչ… արդարացման ձեւ կգտնեն, կասեն՝ նա միայն այդ ռեստորանի տերն է եւ պատասխանատու չէ այդ կռվի համար, նա կարող է անգամ ամբաստանի, ասի՝ հանցանքը մեռնողինն է, ոչ թե մեռցնողինը: Ես ընդհանրապես այդ ռեժիմին դեմ եմ, այդ օլիգարխ կոչեցյալներին, մի մարդու անուն, որ Նեմեց Ռուբո լինի, նա ի՞նչ իրավունք ունի դեպուտատ լինելու,-«Հրապարակին» ասել է շողովրդական դերասանուհին: Նա այն օլիգարխներից մեկն է, որով մեր պետությունն ապրում է: Իսկ մենք չունենք մտավորականներ, որ ասեն «այո» այսպիսի դեպքերում… Ռոբերտ Ամիրխանյա՞նն «այո» կասի, թե՞ Ռազմիկ Դավոյանը… դրա՞նք են մեր մտավորականները, դա մեր տրագեդիան է, որ չունենք մտավորականներ…»:

© Medialab.am