Աշխարհահռչակ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կլինի Երևանում

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կտեղադրվի Երևանի կենտրոնում: 2000-ականներից Չաքմաքչյանին բազմիցս հավաստիացնում էին, որ այս քանդակը կլինի Երևանում: Սա հիշատակի և գնահատանքի «խոսք» է մեծ արվեստագետին, ում հանրահայտ արձանները զարդարում են աշխարհի տարբեր քաղաքների` փողոցներն ու հրապարակները:

Հ.Գ. Կործանված է այն պետությունը, որը ծանր ճգնաժամերի ընթացքում մոռանում է արվեստի ու մշակույթի մասին:

Arayik Harutyunyan-ի լուսանկարը: