«Հարսնաքարի» գործով հանձնաժողով ստեղծելու ստորագրահավաքին մասնակցեց 21 պատգամավոր

«Հարսնաքարի» գործով հանձնաժողով ստեղծելու ստորագրահավաքին մասնակցեց 21 պատգամավոր
«Հարսնաքարի» գործով հանձնաժողով ստեղծելու ստորագրահավաքին մասնակցեց 21 պատգամավոր

Ավարտվեց «Հարսնաքար»-ի գործով արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին ձևաթղթի ստորագրումը ԱԺ չորս խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայ ազգային կոնգրես»-ի և «Ժառանգության» կողմից:

Ընդհանուր առմամբ, ձևաթղթի տակ ստորագրել է 21 պատգամավոր: Ձևաթուղթն ստորագրել են «Հայ ազգային կոնգրես»-ի և «Ժառանգության» բոլոր պատգամավորները, իսկ ՀՅԴ-ից ստորագրել են երեքը՝ Արմեն Ռուստամյանը, Վահան Հովհաննիսյանը և Արծվիկ Մինասյանը:

Իսկ ԲՀԿ-ից ստորագրահավաքին միացել են միայն 7-ը, նրանք են` Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Սամվել Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը և Վահե Հովհաննիսյանը։

© Medialab.am