Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանության կամայականությունների թատերաբեմ. Քաջարանի ավագանի

Քաջարան համայնքի ավագանու հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանության կամայականությունների թատերաբեմ

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները, աշխատավոր քաջարանցու հարկերից սնվող ոստիկանության բռնությունն ու խոշտանգումը քաղաքացու նկատմամբ:

Իրազեկում ենք համապատասխան մարմիններին, որ պահանջատեր ենք մեր քաղաքացիների ոտնահարվող իրավունքներին և արժանապատվությանը:

Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան կազմակերպություններին, փաստաբանական գրասենյակներին իրավական գնահատական տալ Քաջարանում կատարվող ապօրինություններին ու կամայականություններին»։

Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանւթյան կամայականությունների թատերաբեմԴատապարտում ենք Քաջարան…

Gepostet von ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ am Sonntag, 24. Mai 2020