Եթերում հաշմանդամին «կիսաֆաբրիկատ» են ասել, իսկ հաղորդավարը չի ուղղել

Եթերում հաշմանդամին «կիսաֆաբրիկատ» են ասել, իսկ հաղորդավարը չի ուղղել
Եթերում հաշմանդամին «կիսաֆաբրիկատ» են ասել, իսկ հաղորդավարը չի ուղղել

Հայաստանում շուրջ 6000 խուլ մարդ, կարելի է ասել, տեղեկատվությունից զրկված է, քանի որ հեռուստաընկերություններում սուրդոթարգմանություն գրեթե չկա: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա, ընդամենը 1-2 հաղորդումներ կան, որ սուրդոթարգմանություն է ապահովում, իսկ հանրային հեռուստաընկերությունը, որն օրենքով պետք է լրատվական հաղորդումները վազող տողով ապահովի խուլ մարդկանց համար, սակայն վազող տողը չի համապատասխանում էկրանի պատկերին եւ անընդհատ հնացած ու նույն լուրերն են պտտվում:

Պարոն Ալավերդյանի խոսքերով` խուլ մարդիկ դիմել են իրենց կազմակերպությանը եւ դժգոհել վազող տողի նման ձեւաչափից: «Ունիսոնը» այս տարվա փետրվար-մայիս ամիսներին մոնիթորինգի է ենթարկել բոլոր հեռուստաալիքների տարբեր հաղորդումներն ու սերիալները` պարզելու, թե ինչպիսի կարծիք է ձևավորում հեռուստատեսությունը հաշմանդամության ոլորտի մասին, ինչ տերմիններ և կադրեր են գործածվում հաշմանդամության հետ առնչվող նյութերում, որքանով են հաշվի առնվում լսողության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները: Ըստ մոնիթորինգի արդյունքների, դեռեւս օգտագործվում են կարծրատիպային տերմիններ` անլիարժեք մարդ, սահմանափակ կարողություններով եւ այլն: Նման տերմիններն, իհարկե, շատ հաճախ չեն օգտագործվում, 30-40 տոկոս է, սակայն, ըստ Արմեն Ալավերդյանի, դա կոռեկտ չէ, խթանում է կարծրատիպային վերաբերմունքը մարդկանց մոտ. «Նույնիսկ մի թոք-շոուի ժամանակ մասնակիցներից մեկը հաշմանդամ մարդուն «կիսաֆաբրիկատ» է անվանել, իսկ հեռուստահաղորդավարը չուղղեց նրան եւ չհորդորեց ճիշտ տերմին օգտագործել»:Կարդալ ավելին