Երվանդ Մանարյանին շնորհվել է ժողովրդական արտիստի կոչում

Երվանդ Մանարյանին շնորհվել է ժողովրդական արտիստի կոչում
Երվանդ Մանարյանին շնորհվել է ժողովրդական արտիստի կոչում

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժողովրդական արտիստի կոչում է շնորհել դերասան, հասարակական գործիչ Երվանդ Մանարյանին:

Այդ մասին գրառում է արել ինքը՝ Փաշինյանը:

«Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:

Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:

Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,- գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը այցելել էր Երվանդ Մանարյանին: