Կորոնավիրուսով վարակված լրագրողի օրագրից. Մաս 7

րեթե, համակերպվել էի այն մտքի հետ, որ մեկուսացման մեջ հյուրանոցում ևս մեկ օր եմ անցկացնելու, երբ զանգահարեցին ու ասացին, որ կորոնավիրուսի երկրորդ թեստիս արդյունքը բացասական է։ 

Այդ լուրին, առաջին թեստի դրական լինելն իմանալուց հետո սպասել էի 11 օր։ Այնքան անակնկալ ու այդ պահին անհավատալի էր թեստի բացասական լինելու մասին տեղեկությունը, որ, նույնիսկ, չհարցրեցի, թե երբ կարող եմ տուն գնալ։ Մեկուսացման մեջ գտնվելն սկսեց այլևս տհաճություն չպատճառել։ 

Թեստի բացասական արդյունքի մասին տեղեկացրի հարազատներիս ու ընկերներիս և սկսեցի մտածել այն մասին, թե որն է լինելու հյուրանոցից դուրս գալուց հետո հաջորդ քայլը։ Հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրվանից, ապա նաև հյուրանոցում, ծրագրում էի, թե ինչ պետք է անեմ, երբ տեղեկանամ, որ ապաքինվել եմ ու մեկուսացումից ազատություն ստանամ, բայց թեստի բացասական արդյունքն իմանալուց հետո ստացած դրական էմոցիաները չէին թողնում կառավարել մտքերս ու նախատեսվող անելիքներիս հաջորդականություն տալ։ Այդ պահին ցանկանում էի անել ամեն ինչ ու միանգամից։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։