Արա Խզմալյան. Համազգային կուսակցականացումից խայտառակ բան չկա

Արա Խզմալյան. Համազգային կուսակցականացումից խայտառակ բան չկա
Արա Խզմալյան. Համազգային կուսակցականացումից խայտառակ բան չկա

«Բոլորս նեղվում եւ անհանգստանում ենք հասարակական մթնոլորտի բթությունից եւ ճահճացումից, իսկ վերջին շրջանի հասարակական-քաղաքական ակտիվությունը կարծես արտիստիկ տարրեր է մտցնում մեր կյանք»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց թատերագետ Արա Խզմալյանը:

Բանախոսը խորհրդանշական համարեց այն իրադրությունը, երբ Մաշտոցի պուրակում հավաքված ակտիվիստները թուjլ չէին տալիս կրպակներ տեղադրել. «Ծննդատան կողքին քաղաքացիական մշակույթ էր ծնվում, ինչը դրական եմ գնահատում: Մտավախություն ունեմ այն մարդկանց առնչությամբ, ովքեր կարծում են, թե տեր են այս հասարակությանը եւ միջավայրին: Նրանք, ովքեր թքած ունեն երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա, կարծես խոպանում ապրելիս լինեն: Մինչդեռ մյուսներն իրենց եւ ընտանիքների ապագան կապում են այստեղի հետ»:Կարդալ ավելին