Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում է, այդ մասին տեղեկացրել է ինքը իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ: Արարատն այսօր պատկերանում է առանձնահատուկ վեհությամբ, իսկ սեգ գագաթները կարծես վերադարձի հույսն են փոխանցում…

Փա՛ռք բոլոր ընկածներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայ ժողովրդի և հայոց միացյալ հայրենիքի հարատևման:

Իսկ օրվա խորհրդին կանդրադառնամ քիչ ավելի ուշ», -գրել է նա:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/536269053737139