«Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ ֆրանսիացի դերասանուհին, ի նշան Covid-սահմանափակումների, մերկացել է՝ ցուցադրելով մարմնի վրա արված գրառումները. Լուսանկար

Ֆրանսիացի դերասանուհի Կորին Մասյերոն «Սեզար» ազգային մրցանակաբաշխության ժամանակ մերկացել է՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով համատարած սահմանափակումների դեմ: Համավարակի տարածմամբ պայմանավորված Ֆրանսիայում փակ են մշակութային օջախները:

Deadline.com-ի փոխանցմամբ, Մասյերոն, որը պետք է մրցանակը հանձներ ֆիլմերի լավագույն հանդերձանքի համար, բեմ է դուրս եկել ավանակի կերպարով՝ տակից երկար կարմիր զգեստ, որի վրա լցված է եղել կարմիր ներկ:

Նա ամբողջությամբ մերկացել է՝ ցուցադրելով մարմնի վրա արված գրառումները: Մասնավորապես, նրա կրծքին գրված է եղել. «Չկա մշակույթ, չկա ապագա», իսկ մեջքին՝ «Վերադարձրու մեզ մշակույթը, Ժան» (նկատի ունի Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսին-խմբ.):