Ոստիկանությունը հրաժարվել է Գասպարիի դեմ հայցից

Ոստիկանությունը հրաժարվել է Գասպարիի դեմ հայցից
Ոստիկանությունը հրաժարվել է Գասպարիի դեմ հայցից

ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի դեմ կա մեկ քրեական գործ, որի քննությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի օգստոսի 21-ին, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:

Վարդգես Գասպարիի դեմ ոստիկանության հարուցած վարչական վարույթը, որը գտնվում էր ՀՀ վարչական դատարանում (դատավոր Կ.Բաղդասարյան) հուլիսի 21-ին կարճվել է, քանի որ ոստիկանությունը հուլիսի 13-ին հրաժարվել էր հայցից:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ անցյալ տարվա մարտի 3-ին Վ.Գասպարին ուշացումով միանալով Ազատության հրապարակում տեղի ունեցած կրպակատերերի բողոքի ցույցին, «խախտել էր հասարակական կարգը», բնականոն երթեւեկը: Ոստիկանությունը պահանջել էր Գասպարիին ենթարկել վարչական պատասխանատվության: Հայցը ներկայացրել էր ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը:

Անցյալ տարվա մարտի 28-ին այս հայցադիմումը մեկ անգամ վերադարձվել էր, քանի որ ոստիկանությունը հարկ չէր համարել ներկայացնել Գասպարիի կողմից հայցապահանջը ստանալու մասին հավաստող փաստաթուղթը:

Անցյալ տարվա նոյեմբերի 14-ից սկսվել էր դատաքննությունը:Կարդալ ավելին